Сегодня: 15 Май 2021г., 00:00

«Վարչապետը պետք է բերդում լիներ, այլ ոչ թե մասնակցեր ընտրություններին».ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Երկրում տիրող իրադարձությունների մասին զրուցեցինք հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում պարտված կառավարության հետագա ընտրությունների մասնակցությանը:

– Չեմ հասկանում, թե նրանք ինչու եւ ինչ իրավունքով են շարունակում ղեկավարել մեր երկիրը: Փոխանակ դատական պրոցեսներին ներգրավված լինելուն եւ պատասխան տալուն, թե ինչու մեր երկիրը հայտնվեց այս իրավիճակում, նրանք դեռ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին:

– Առաջիկայում տեղի ունեցող ընտրություններին ո՞ւմ կցանկանայիք տեսնել:

– Շատ կուզենայի տեսնել` նոր միտք, նոր ուժ եւ ավյուն: Հայրենասեր երիտասարդների, որոնց սիրտն իսկապես ցավում է սեփական երկրի համար: Բայց, ցավոք սրտի, մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ պարտավոր ենք ունենալ մարդկանց, որոնք ուղի են անցել, ունեն գաղափար: Հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել եւ կարող են իրենց փորձը ներդնել երկիրը վերականգնելու, վերադարձնելու գոնե ինչ-որ կայուն վիճակի: Այս պահի դրությամբ տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ միակ կառուցողական միտքը նա ունի:

– Գերիների փոխարեն դատարկ ինքնաթիռը ի՞նչ է վկայում ...

– Ամենեւին էլ զարմանալի չէր, որ ինքնաթիռը վերադարձել էր առանց գերիների, բայց ինչպես ես եմ հասկանում` տարբեր լրատվամիջոցների նյութերից ելնելով, ինքնաթիռը դատարկ չի եկել: Այնտեղ եղել են Ադրբեջանից մասնագետներ, ինչը շատ հավանական է: Գերիների թեման շատ ցավալի է: Այն չպետք է դարձնել փոխարժույթ եւ չի կարելի խաղարկել: Այդ հարցի լուծումը պետք է լիներ հենց առաջին օրերին` կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելիս` մինչեւ այն պահը, երբ պարտադրված հայկական կողմը արդեն իրականացնում էր իր խոստումները: Հիմա արդեն ուշ է…մինչեւ չփոխվի այս կառավարության կազմը, գերիների հարցը չի լուծվի: Կամ էլ եթե կա պայմանավորվածություն, ապա ինչ-որ մի քանակի գերիների հարց կլուծվի նախընտրական փուլում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իբրեւ հերոս ներկայանալու:

– Պաշտպանության նախարարության աշխատակիցների ցանկապատով փախչելը տեսա՞ք եւ ի՞նչ կարծիք ունեք:

– Շատ եմ ցավում, որ իմ երկիրը գտնվում է այն վիճակում, որ Պաշտպանության նախարարության աշխատակիցները պետք է նման կերպ լքեն իրենց աշխատավայրերը: Բայց դա նաեւ խոսում է կառավարության տգիտության մասին: Վարչապետը շրջում է մեր քաղաքում, մեր երկրում` շրջապատված ոստիկաններով, որովհետեւ վախենում է մեր երկրի քաղաքացիներից: Պաշտպանության նախարարության աշխատակիցները եւս վախենում են մեր երկրի քաղաքացիներից… բայց արի ու տես, որ ուզում են Քաղաքացու տոն նշել: Մարդիկ պետք է հասկանան, որ տկար կառավարություն ունենք, եւ ողջ համակարգը փտած է: Այնտեղ նստած են մարդիկ, որոնց սիրտը չի ցավում ո՛չ հայրենիքի, ո՛չ էլ մեր քաղաքացիների համար: Պատերազմյան շրջանում մենք շատ ու շատ պատմություններ ենք լսել այն երիտասարդներից, կամավորներից, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանց պատմածից պարզ է դառնում մի բան, որ շատ անգամ մեր երիտասարդները փրկվել են, որովհետեւ իրենց կողքին եղել է գոնե մեկ սրտացավ անձ: Ցավոք սրտի, ստացվում է, որ ողջ պատերազմի ընթացքում այդ զինվորների կողքին չի եղել մարդ, ով ուզենա պատասխանատվություն կրել եւ ում սիրտը ցավել է նրանց համար: Ես չեմ ընկալում մեր պաշտոնյաների այն արտահայտությունները, թե ժամանակը գա, կխոսենք: Այդ ժամանակը եկել եւ անցել է: Նրանք չեն խոսել, որովհետեւ սեփական անձի մասին են մտածում: Այն, ինչին որ մենք ականատես եղանք, պարզապես ցավալի է: Բոլորը լուծում են իրենց անձնական խնդիրները: Ոչ մեկի սիրտը չի ցավում այն երիտասարդների համար, որոնք մահացել են, եւ նրանց համար, ովքեր պատերազմի հետեւանքների պատճառով առողջական խնդիրներ ունեն: Առողջապահության նախարարությունը շատ հաճախ այդ երիտասարդներին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերում:

 Գերիների հարցը այդպես էլ մնաց օդում:

– Ամենատեսանելին ու ամենացավոտը` մեր գերիների հարցն է, որը չի լուծվում: Եվ փորձում են մեղադրել այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանին եւ հատկապես` Մուրադովին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ: Եկեք հասկանանք, որ այդ խնդիրն ի պաշտոնե մեր կառավարության իրավասության տակ է գտնվել:

 Այսքանից հետո արդյո՞ք ճիշտ է, որ ներկայիս վարչապետն իր թեկնածությունն առաջադրի առաջիկայում կայանալիք ընտրություններին:

– Ըստ իս, ներկայիս վարչապետը այս պահին պետք է բերդում լիներ եւ պատասխաներ հարցերին, թե ինչպես այս ամենը եղավ: Բայց եկեք տեսեք, որ նա շարունակում է կատարել իր նախագծած պլանը: Դեռեւս հեռավոր 2001 թվականին մենք դա ընթերցում էինք "Հայկական ժամանակ" թերթի իր հոդվածներում, որը նա իրականացրեց հիմա:

– Ի՞նչ զգացիք, երբ տեսաք Ալիեւի "Հաղթանակի այգին":

– Այն ղեկավարը, որի օրորք Ալիեւը "Հաղթանակի այգի" է ստեղծել եւ հպարտությամբ քայլում է մեր զոհված կամ գերեվարված տղաների սաղավարտների միջով, ամենաքիչը, որ կարող է անել` պետք է ինքնակամ հրաժարական տա:

– Ինչ եք մտածում այն մտավորականների եւ մշակույթի գործիչների մասին, որոնք առանց կարդալու "Հայկական ժամանակը" եւ "Երկրի հակառակ կողմը" մասնակցել են երկիրը քանդելու գործընթացին:

– Նրանց մասին, ովքեր մինչեւ հիմա ներկայիս իշխանության կողքին են, ընդհանրապես անդրադառնալ չեմ ուզում: Իսկ նրանք, ովքեր հայտնել կամ հայտնում են, որ սխալվել են` պետք է ասեմ, որ իրենց սխալը մեզ արժեցավ Արցախի հողերը, հինգ հազար կյանք եւ մոտավորապես տասնհինգ հազար երիտասարդ տուժածներ, որոնք նորմալ կյանքի դժվար վերադառնան: Իրենց սխալմունքը կոտրեց մեր ողջ ազգի ողնաշարը: Եվ իրենց սխալի հետեւանքով փառատոներում, երբ մեր երիտասարդները հանդիպեն թուրքի կամ ադրբեջանցու, արդեն այլ խնդիրներ կլինեն: Որովհետեւ, եթե մենք մեր հաղթողի դիրքերով շատ ավելի հանգիստ էինք, վեհ ու բարի, ապա իրենք այդպիսին չեն: Եվ յուրաքանչյուր հանդիպում վտանգավոր է լինելու մեր երիտասարդների համար: Իրենց սխալմունքի պատճառով աշխարհում ոչ մի հայ ապահով չէ:

– Ապրիլի 7-ին մեր ոստիկանների պահվածքի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Ոստիկանների մասին խոսելը շատ դժվար է, որովհետեւ միանշանակ միայն այդ միջադեպով չի կարելի նրանց մասին կարծիք հայտնել: Եկեք չմոռանանք, որ մենք ունենք զոհված ոստիկաններ, որոնք հերոսացան 44-օրյա պատերազմի ժամանակ: Ի վերջո, նրանք կատարում են իրենց աշխատանքը, բայց ամեն ոք պետք է իր հոգու եւ խղճի առջեւ պատասխանատվություն կրի: Ամոթ նրանց, ովքեր ոստիկաններին տվեցին այդ հրահանգը: Ամոթ նրանց, ովքեր այդկերպ իրականացրին այն, ինչ իրենց ասվել էր:

– Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց "ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես Քաղաքացու տոն: Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, Քաղաքացու տոնն է: Այսքանից հետո ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել:

– Քաղաքացու տոն նշելու մասին իմ վերաբերմունքը ի սկզբանե շատ բացասական էր, որովհետեւ այն հիմքը, որը դրվեց այդ տոնի սկիզբը դնելուն, անընդունելի եւ անընկալելի էր ինձ համար: Ես չեմ ընկալում իբրեւ բարձր արժեք այն քաղաքացուն, ով Օպերայի բակում կամ Բաղրամյան պողոտայում խորոված է պատրաստում: Եվ այդ հեղափոխական գաղափարը` այն էլ հպարտ քաղաքացու, ընդհանրապես անընդունելի է ինձ համար: Երեք տարի հետո ես ուզում եմ հարցնել` կներեք, ո՞ր քաղաքացու տոնն են ուզում նշել`պարտվա՞ծ, կործանվա՞ծ, թե` սուգ անողի: Այդ տոնի օրը, երբ որոշում էին իրենք, շատ լավ գիտեին, որ պարբերաբար ապրիլի 24-ին շատ մոտ է լինելու այդ օրը: Հատո՞ւկ էին ընտրել: Ուզում էին, որ ապրիլի 24-ից հետո անպայման տո՞ն լինի: Այո, ես միտում եմ տեսնում, որովհետեւ մշտապես փորձում են այս երեք տարիների ընթացքում ջնջել մեր ով լինելը: Եվ այն քաղաքականությունը, որը վարում է ներկայիս իշխանությունը` փորձելով ներարկել մեր արյան մեջ, որ թուրքի հետ պետք է բարեկամություն անել, եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա, որպեսզի մենք նրանց հետ չհամագործակցենք դա ոչ մի կերպ չեմ ընդունում: Ես իմ ընտանիքի զավակն եմ, ես իմ պապի եւ տատի արժանի հետնորդն եմ: Եվ չեմ պատրաստվում մոռանալ իմ ընտանիքի պատմությունը: Չեմ մոռանա, որ իմ ազգի կարկառուն դեմքերին բերման են ենթարկել եւ սպանել են հենց 1915 թվականի ապրիլի 24-ին: Չեմ ուզում մոռանալ Թուրքիայում  միլիոնուկես հայերի կոտորածը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Ես ուզում եմ հասկանալ այն մարդկանց բանականությունը, ովքեր մեզ ասում են, որ մենք պետք է բարեկամություն անենք նման ազգի հետ: Ես պահանջատեր եմ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Макрон обратился к Азербайджану на армянском языке С террористом не ведут переговоры: Хачик Асрян требует решительных действий 9 Актеров, Которые Никогда не Будут Прежними После Одной Роли Российская вакцина «Спутник V» зарегистрирована в Ираке 19 Вещей, Которые Вы Увидите Впервые в Жизни Евгения Медведева прокомментировала непопадание в состав сборной России В Кремле раскрыли подробности разговора Путина и Пашиняна 10% кешбэк по картам Visa IDBank-а по случаю дня семьи Минпросвещения дало поручения школам после трагедии в Казани Арзаканцян в центре внимания Я применю все свое влияние и международные связи для применения всех возможных международных санкций против Азербайджана. Артак Товмасян Ադրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. առիթից փորձում են օգտվել. «Ժողովուրդ» Хачик Асрян: Убивать на месте азербайджанские банды, которые вооруженными пересекли госграницу Армении, а не вести с ними переговоры. Наталья Ротенберг: мы готовы работать во имя Армении (ФОТО, ВИДЕО) Регулирующий орган Италии оштрафовал Google на 102 миллиона евро Айвазян и Лавров продолжили обсуждения ситуации на границе Армении В Баку назвали вторжение на территорию Армении «определением линии границ» В Австралии билеты на рейс «в никуда» были распроданы за 2,5 минуты Проект цифровой валюты Diem, поддерживаемый Facebook переносит операции в США Байден: США не считают, что за кибератакой на Colonial Pipeline стоит правительство России Омбудсмен Арцаха призвал международных партнеров посетить Арцах Ара Айвазян представил генсеку ОДКБ ситуацию в Сюнике Лица, вовлеченные в эскалацию израильско-палестинского кровопролития, могут стать мишенью для расследования МУС На какие проблемы может указывать ночная потливость? Известны даты проведения единых экзаменов в Армении Ученые обнаружили еще одно полезное свойство авокадо Онлайн покупки в рассрочку через Банк ВТБ (Армения) и «Идеал Систем» Хачик Асрян. Мы осуждаем бездействие Никола Пашиняна и требуем немедленного создания зоны безопасности в Сюнике и во всех приграничных районах Правительство неспособно слушать В США умер старейший актер в мире