Сегодня: 26 ՓետФевраль 2021г., 00:00

Մի զինվորի պшտմություն.«Բլինդшժում նստшծ էինք, պшյթյուն եղшվ, խորը այրվшծքներ ստшցա, որոնք, պшրզվեց՝ դժվшր են բուժվում։Հետագայում բժիշկներն ասացին, որ հնարավոր է՝ ֆոսֆորшյին ռпւմբի կիրառման հետևшնք է

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացած 19-ամյա զինծառայողը հիշում է, թե ինչպես Արցախում պատերազմի օրերին պայթյունի հետևանքով խորը այրվածքներ ստացավ։ Պատերազմի առաջին օրերն էին։
«Բլինդաժում նստած էինք, պայթյուն եղավ, խորը այրվածքներ ստացա, որոնք, պարզվեց՝ դժվար են բուժվում։ Հետագայում բժիշկներն ասացին, որ հնարավոր է՝ ֆոսֆորային ռումբի կիրառման հետևանք է»,- ասում է զինծառայողը։
«Վերքը տարբերվում էր սովորական այրվածքից, խորը՝ տեղ-տեղ մինչև ոսկորները գնացող փոսիկներ էին»,- հավելում է նա։Հադրութում մարտերին մասնակցած զինծառայողներից մեկն էլ ասում է, որ ավիահարվածի հետևանքով է վիրավորում ստացել, այրվածքները դարձյալ բարդ ու խորն են եղել։
«Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվածքներ ստացած զինծառայողի մոտ նույնպես Այրվածքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ֆոսֆորային այրվածք են կասկածում։


«Դեպքերը տարբեր են՝ մեկը «Բայրաքթարի» հարվածի հետևանքով է վիրավորվել, մյուսը՝ ավիահարվածից։ Դեպքերը հիմնականում Հադրութի և Մարտունու շրջաններում են գրանցվել։Վերջնական ու հստակ պնդումներ չենք կարող անել, բայց բոլոր փաստերը վկայում են, որ թշնամին Արցախում ֆոսֆոր կիրառել է տարբեր զինատեսակներում և պատերազմի հենց առաջին օրերից»,- «Մեդիալաբին» ասում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեժ օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին, համացանցում կադրեր տարածվեցին Արցախի անտառների ուղղությամբ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու մասին։Հոկտեմբերի 30-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Ըստ ՄԻՊ զեկույցի՝ դա կիրառվել էր քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, իսկ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ: Հոկտեմբերի 31-ին Արցախի պաշտպանության բանակը նույնպես պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախում քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառել։
«Ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ»,- հայտարարել էր ՊԲ-ն։Հրադադարից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին, այցելելով Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժվող զինծառայողներին, Արման Թաթոյանը հայտնել էր, որ նոր ապացույցներ են ձեռք բերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:


«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը»,- գրել էր նա։ Այս փաստերով զեկույցը ՄԻՊ-ը ներկայացրել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցներին։Հայաստանում բժիշկներն արտերկրի գործընկերների աջակցությամբ են կարողացել տեղեկություններ հավաքել ֆոսֆորային զինատեսակի կիրառման հետևանքով առաջացող բարդությունների մասին։Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն ասում է, որ այս հարցում իրենց օգնել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Անգլիայից Հայաստան ժամանած մասնագետները։ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժօգնություն է ստացել 130 զինծառայող, ովքեր ենթադրաբար այրվածքները ստացել են հենց ֆոսֆորային զենքի Ընդ որում, ինչպես կենտրոնի փոխտնօրենն է ասում, հենց պատերազմի սանձազերծման առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի գիշերը, իրենց կենտրոն է տեղափոխվել այրվածքներով զինծառայող, որը ենթադրաբար տուժել է ֆոսֆորային նյութից։ Այսինքն` Ադրբեջանը պատերազմի հենց առաջին օրերից է կիրառել այս զինատեսակը հայ զինծառայողների դեմ։ Եվ ենթադրվում է, որ ֆոսֆորը տարբեր զինատեսակների մեջ է եղել։Բժիշկների եզրակացությամբ՝ ֆոսֆորային զենքից տուժած զինծառայողների վնասվածքները, այտուցները պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, հասնում են մինչև ոսկորներ, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը դժվար ենթարկվող: կիրառումից։Բացի դա, տուժածների արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ, դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում։ Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:
«Առաջին ամիսը մենք իրականում չէինք հասկանում՝ ֆոսֆորո՞վ է այրվածքը, թե՞ ոչ, քանի որ փորձ չունեինք։ Աշխարհում ֆոսֆորային այրվածքի այսքան մեծ ծավալի դեպքեր չեն եղել երբեք, լոկալ դեպքեր են եղել միայն։ Հետո մենք սկսեցինք կասկածել, որ այնտեղ քիմիա կա, քանի որ վերքերը տարբերվում էին սովորական այրվածքների դեպքում առաջացող վերքերից, լաբորատոր ու գործիքային անալիզները ևս դա էին փաստում։ Այրվածք էր, բայց խորը գնացող փոսիկներ էին։ Հետո սկսեցինք ուսումնասիրել, հետաքրքրվել, հիվանդների ծանր ընթացքը, անալիզները սկսեցին կասկածներ առաջացնել։ Հիվանդների 40 տոկոսը շատ հանգիստ դուրս է գալիս այդ վիճակից, եթե սովորական բնույթի այրվածք է լինում։ Կարինե Բաբայանն ասում է, որ ֆոսֆորային զենքի հետևանքով առաջացած ծուխը ևս վնասակար է մարդու օրգանիզմի համար։ Այդ ծուխը շնչելու դեպքում օրգանիզմում թունավորում է առաջանում։ Հադրութում և Մարտունիում, ըստ մասնագետի, այդ նյութի կիրառման հետևանքով ամենայն հավանականությամբ աղտոտված են եղել օդը, ջուրն ու հողը։ Բաբայանն ասում է, այդ հարցը լուրջ ուսումնասիրության թեմա պետք է դառնա։
«Այդ նյութը կարող է ընդհուպ մինչև անպտղություն առաջացնել, իսկ տուժածները հիմնականում երիտասարդ, վերարտադրողական տարիքի տղամարդիկ են եղել։ Բացի դա, այտուց է առաջանում շնչուղիներում, սրտի պրոբլեմ կարող է առաջանալ, քանի որ մարդու օրգանիզմում իոններն սկսում են ընկնել։

Хачик Асрян. Президент Саргсян Армен, откажите Николу Пашиняну, и все! Вазген Манукян: Никол плохо понимает, что, когда армия говорит, что этот человек должен уйти, это окончательный приговор Рубен Меликян: Значит «конец бархату» означает, что прольешь кровь, товарищ капитулянт? Минобороны России: "Искандеры" не применялись в ходе войны в Арцахе Медиапорт: Оник Гаспарян категорически отклонил требование об отставке Малян: Оказалось, что турок не просто видит и радуется, а активно участвует в процессах Виген Саркисян: В заявлении военной элиты нет даже намека на переворот Никол Пашинян позвонил Владимиру Путину Состоялся телефонный разговор Лаврова и Айвазяна: российской стороной было подчеркнуто, что ситуация рассматривается как внутреннее дело Армении Эти власти находятся в агонии, и пытаются натравить народ на армию, поэтому нам нужна решимость и сдержанность – Вазген Манукян MediaPort: В небе Еревана были замечены военные истребители «Прокуратура предусматривает санкцию, чтобы с помощью вооруженных групп проникнуть в Минобороны и задержать генералов» Юрий Хачатуров: Наконец-то наша армия очнулась, проснулась и приняла решение Полиция: Не поддавайтесь на провокации СНБ Армении призвала граждан не поддаваться на провокационные действия Кремль – о словах Пашиняна о неэффективности «Искандеров» Давид Амалян: «Не сплотиться вокруг армии – государственная измена…» ППА: Сложившаяся в Армении ситуация должна разрешиться исключительно политическим путем Президент Армении получил, но пока не подписал решения об освобождении Оника Гаспаряна от должности начальника Генштаба ВС РА ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից МИД РФ: «Это внутреннее дело Армении» Песков: В Кремле с тревогой наблюдают за ситуацией в Армении Граждане – Пашиняну: «Предатель, убирайся без кровопролития!» В Арцахе сегодня запланированы работы по обезвреживанию неразорвавшихся боеприпасов Азербайджан не позволяет проведения поисково-спасательных работ – Госслужба по ЧС Арцаха Вооруженные силы Республики Армения требуют отставки премьера и правительства страны – Генштаб ВС РА Котировки нефти растут в четверг на ожиданиях роста спроса на топливо Wargonzo: «Армянский народ имеет полное право знать - почему?» С раннего утра в Ереване проводятся акции неповиновения Хачик Асрян. Армения, страна Силы и Закона: вот альтернатива бывшей отвергнутой власти и власти нынешней, сдавшей земли